«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը նշել է, որ չի հասկանում հակառակորդ երկրպագուների կողմից իր ուղղությամբ սուլոցները։
«Ես միշտ մտածում էի, թե ինչու են հակառակորդ երկրպագուները սուլում ինձ: Մայրս հաճախ է ինձ հարցնում այս մասին։ Իսկ պատճառը չգիտեմ։ Ամեն արտագնա խաղում տրիբունաները սուլում են ինձ, բայց ես չգիտեմ, թե ինչու։ Փորձում եմ դա ընդունել որպես հաճոյախոսություն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։