«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում: «Սիթին» կվերադառնա «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Լուկաս Պակետային գնելու առաջարկով, հաղորդում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» անցյալ ամառ պատրաստ էր 80 միլիոն ֆունտ վճարել Պակետայի համար: Գործարքը ձախողվեց, քանի որ ֆուտբոլիստը ներգրավված էր խաղադրույքների կանոնների հնարավոր խախտման հետաքննության մեջ։

Հաջորդ ամառ անգլիական ակումբը Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու նոր փորձ կանի։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Պակետան անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։