Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագրի առաջարկ է պատրաստել թիմի դարպասապահ Անդրեյ Լունինին։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, մադրիդյան ակումբը վստահ է, որ հնարավոր կլինի նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ Լունինի հետ։
25-ամյա Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Զորյայից» 8,5 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 19 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։