«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանավորվել են չերկարաձգել պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին։
Այս մրցաշրջանում 33-ամյա իսպանացին 7 հանդիպում է անցկացրել կատալոնացիների կազմում։ Ալոնսոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 44 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ։