Էնդրիկը հաջորդ մրցաշրջանը կսկսի Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմում

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը հաջորդ մրցաշրջանից կխաղա Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը երբեք չի մտածել 17-ամյա հարձակվողին վարձակալության կամ «Կաստիլիա» տեղափոխելու մասին։ Ինչպես նախատեսված է պայմանագրով, բրազիլացին հուլիսի 1-ից անմիջապես կմիանա Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմին։

Մադրիդյան ակումբը Էնդրիկի համար «Պալմեյրասին» վճարել է 45 մլն եվրո։ Հարձակվողը բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 67 հանդիպում, դարձել 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։