Transfermarkt-ը ներկայացրել է եվրոպական ակումբների ամենաթանկ թիմերի վարկանիշը միջանկյալ թարմացման արդյունքների հիման վրա։ Այս ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական ակումբի կազմի արժեքը կազմել է 1,2 միլիարդ եվրո։
Եվրոպական ամենաթանկ ակումբների թոփ 10-ը․
1. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 1,2 միլիարդ եվրո;
2. Լոնդոնի «Արսենալ» (Անգլիա) – 1,12 միլիարդ եվրո;
3. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 1,04 միլիարդ եվրո;
4. «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա) – 1,02 միլիարդ եվրո;
5. Մյունխենի «Բավարիա» (Գերմանիա) – 929 միլիոն եվրո;
6. «Չելսի» (Անգլիա) – 928 մլն եվրո;
7. «Լիվերպուլ» (Անգլիա) – 921 միլիոն եվրո;
8. «Բարսելոնա» (Իսպանիա) – 840 մլն եվրո;
9. «Թոթենհեմ» (Անգլիա) – 777 միլիոն եվրո;
10. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 734 միլիոն եվրո։
Նշենք, որ իտալական ոչ մի ակումբ արժեքային առումով չի ընդգրկվել լավագույն 10-յակում։ Միլանի «Ինտերը» այս վարկանիշում զբաղեցնում է ընդամենը 13-րդ տեղը՝ 622 միլիոն եվրո արժեքով։