Կառլո Անչելոտտի. «Էդեր Միլիտաոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել սերուցքայինների պաշտպան Էդեր Միլիտաոյի խաղը։

«Էդեր Միլիտաոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Իհարկե, նրան ժամանակ է պետք մարզավիճակ ձեռք բերելու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Մարտի 31-ին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում (2։0) բրազիլացին խաղադաշտ է վերադարձել Լա Լիգայի առաջին տուրի խաղում ստացած խաչաձև կապանների վնասվածքից հետո։

Նախորդ մրցաշրջանում Միլիտաոն անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Լա Լիգայի 30 տուրից հետո «Ռեալը» 75 միավորով առաջին տեղում է։