«Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ կոչ են անում ակումբին հեռացնել Մաուրիսիո Պոչետինոյին

«Չելսիի» մի քանի ֆուտբոլիստներ կոչ են անում լոնդոնյան ակումբի ղեկավարությանը հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, հայտնում է HITC-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները ցանկանում են, որ 52-ամյա մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հեռանա ակումբից։

«Չելսին» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Պոչետինոն գլխավորում է «Չելսին» 2023 թվականից։