«Լիվերպուլը» հայտարարել է «Էնֆիլդում» ռեկորդային հաճախելիության մասին

Մարտի 31-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում։

«Էնֆիլդում» կայացած հանդիպմանը ներկա է եղել 60061 հանդիսական։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, այս ցուցանիշը ռեկորդային է դարձել մարզադաշտի համար առաջնության հանդիպումներում։

Տուրի ավարտին «Լիվերպուլը» դուրս եկավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։