Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն առաջին անգամ խաղաց ակումբում ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց հետո։
Նրա վերադարձը խաղադաշտ տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում (2։0)։
Վերջին անգամ բրազիլացին «Ռեալի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում։ Այդ հանդիպմանը ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ու երկար ժամանակ բացակայել էր։
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։