Միկել Արտետա. «Մեր խաղը ֆենոմենալ էր՝ և՛ անհատական, և՛ թիմային»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքին (0:0) Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում։

«Մեր խաղը ֆենոմենալ էր՝ և՛ անհատական, և՛ թիմային: Մենք շատ դժվար փորձություն ենք անցել։ «Արսենալը» ցանկանում էր հաղթել, բայց եթե չես կարողանում հաղթել, չես կարող պարտվել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» ունի 64 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Արսենալը» 65 միավորով երկրորդ տեղում է։