Ալեքսիս Մաքալիստեր. «Մենք չսկսեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

«Մենք չսկսեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց դա հիանալի խաղ էր մի թիմի դեմ, որին ես լավ գիտեմ։ Տղաների մտածելակերպը զարմանալի է»,- ասել է Մակալիստերը Sky Sports-ին։

«Լիվերպուլը» վաստակեց 67 միավոր և գլխավորեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։