«Բարսելոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստը գոլը տոնել է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով

«Բարսելոնայի» պատանեկան թիմերից մեկի ֆուտբոլիստը «Բետիսի» դարպասը խփած գոլը տոնել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում»։

Բացի այդ, ըստ իսպանական ԶԼՄ-ների, «Բարսելոնայի» երիտասարդական թիմի մեկ այլ խաղացող գոլ է տոնել «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ոճով՝ ձեռքերը լայն տարածելով դեպի կողքերը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 438 հանդիպման, որոնցում դարձել է 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։

Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։