Մարզումային գործընթացի ընթացքում կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն նոր դիրք է փորձում։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ֆրանսիացուն դիտարկում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Կունդեն կխաղա կիսապաշտպանությունում՝ բարելավելու իր շարժունակությունն ու արագությունը:
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը 27 հանդիպում է անցկացրել։ Կունդեն դարձել է 1 գոլի, 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել է 2 դեղին քարտ։