«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», ամռանը կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ», հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ցանկանում է պահել 29-ամյա պորտուգալացուն, սակայն պատրաստ է միայն երկարաձգել նրա վարձավճարը, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում Կանսելուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում պաշտպանը հանդես է եկել «Վալենսիայում», «Ինտերում» և «Բենֆիկայում»։