«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն կիսվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային ուղղված սուլիչի մասին իր կարծիքով։
«Տհաճ է, բայց խաղալով բարձրակարգ թիմերում՝ նա կբախվի հազարավոր նմանատիպ իրավիճակների։ Նա հոգեպես այնքան ուժեղ է, որ կարողանա հաղթահարել դա»,- ասել է ֆուտբոլիստը El Larguero-ին տված հարցազրույցում:
Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։