«Թոթենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիչարլիսոնը Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո խոսել է դեպրեսիայի դեմ պայքարի մասին։
«Ես հենց նոր խաղացի աշխարհի առաջնությունում, կարիերայիս գագաթնակետին եմ։ Ես հասել եմ իմ սահմանին, գիտե՞ս: Չգիտեմ, չեմ խոսի ինքնասպանության մասին, բայց ես ընկճված էի և ուզում էի հանձնվել։
Նույնիսկ ես, որ թվում էր, թե բարոյապես ուժեղ էի։ Աշխարհի առաջնությունից հետո ամեն ինչ կարծես քանդվեց։
Կարծում եմ՝ թերապևտը փրկեց ինձ, փրկեց կյանքս։ Գլխումս միայն անհեթեթություններ էին մտել։ Ես նույնիսկ Google-ում էի միայն անհեթեթություն, մահվան մասին բոլոր անհեթեթությունները։
Այսօր կարող եմ ասել՝ հոգեբան փնտրեք։ Եթե հոգեբանի կարիք ունեք, փնտրեք նրան, քանի որ պետք է բացվել, խոսել մարդու հետ։ Ես նախկինում ունեի այս նախապաշարմունքը, կարծում էի, որ դա անհեթեթություն է, կարծում էի, որ ես խելագար եմ։
Իմ ընտանիքում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հոգեբանի մոտ գնացողը խելագար է։ Բայց ես դա արեցի և հասկացա, որ դա հիանալի է: Լավագույն, իսկապես լավագույն հայտնագործությունը, որը ես երբևէ արել եմ իմ կյանքում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։