Իսպանիայի դատախազությունը երկուսուկես տարվա ազատազրկում է խնդրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի համար՝ ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին համբուրվելու գործով, հայտնում է ABC-ն։
Մեղադրող կողմը պնդում է նաև 100 հազար եվրոյի չափով փոխհատուցում, որը սպորտի ֆունկցիոները պետք է վճարի տուժողին։ Բացի այդ, դատախազները ցանկանում են չորս տարով արգելել Ռուբիալեսին հայտնվել Հերմոսոյից 200 մետր հեռավորության վրա:
Մարտի 20-ին հաղորդվել էր, որ իսպանացի դատախազները Ռուբիալեսի ձերբակալման օրդեր են տվել։ Փաստաթուղթը տրվել է վերջին հինգ տարիների ընթացքում ենթադրյալ անօրինական պայմանագրերի հետաքննության շրջանակներում:
2023 թվականի օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակիչում հաղթելով Անգլիայի հավաքականին (1:0)։ Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է հաղթող թիմի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։
Ավելի ուշ Իսպանիայի Ազգային դատական քոլեջը որոշեց արգելել Ռուբիալեսին մոտենալ կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստին 200 մ-ից ավելի մոտ: Այս դեպքից հետո ՖԻՖԱ-ն մասնագետին երեք տարով հեռացրեց աշխատանքից, Ռուբիալեսն ինքը հրաժարական տվեց: