Կազեմիրոն ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը, հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում։

Կազեմիրոն բրազիլական «Սան Պաուլոյի» սան է։ 2013 թվականին նա դարձավ «Ռեալի» խաղացող, իսկ 9 տարի անց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հենակետային կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։