Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը 17 խաղ անց առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել ազգային թիմի կազմում՝ գոլի հեղինակ դառնալով Կոստա Ռիկայի հետ ընկերական խաղում (3:1):
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը Ամերիկայի Լոս Անջելես քաղաքի «Los Angeles Memorial Coliseum» խաղադաշտում ընկերական հանդիպում է կայացել Արգենտինայի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականների միջև։
«Ինտերի» հարձակվող Մարտինեսը խփեց այս հանդիպման վերջին գոլը՝ հաշիվը դարձնելով 3:1։