Անգլիայի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կլինի իր թիմի ավագը Բելգիայի հետ ընկերական խաղում, որը կկայանա այսօր՝ մարտի 26-ին։ Այս հանդիպումը կլինի նաև անգլիացու հոբելյանական (50-րդ) խաղն ազգային հավաքականում։
«Դեկլանը կլինի ավագը։ Սա նրա 50-րդ խաղն է ազգային հավաքականում:
Նա արդեն լավ փորձ է ձեռք բերել։
Հեշտ կլինի մի քայլ հետ գնալ, քանի որ մենք այստեղ ունենք մի քանի տարիքով խաղացողներ, բայց մեր երիտասարդ խաղացողներից ոմանք արդեն ցույց են տվել իրենց առաջնորդությունը և իրավունք ունեն մի փոքր հրամայել ավագ խաղացողներին և գլխավորել թիմը:
Նա ունի այդ հատկանիշները և բոլորի հարգանքը՝ դա անելու համար»,- ասել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաութգեյթը Sky Sports-ի եթերում Ռայսի ավագ նշանակվելու մասին: