«Բարսելոնան» հայտնել է Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, որ պատրաստ է նրան գնել 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։ Հաղորդում է Sport.es-ը
Աղբյուրի համաձայն, «բլաուգրանան» նաև տեղեկացրել է գերմանացի ֆուտբոլիստին, որ պատրաստ չեն իր տրանսֆերը գնել առաջիկա ամռանը՝ ակումբի ֆինանսական անկայուն վիճակի պատճառով:
Իր հերթին Կիմիխը հիասթափված է, որ «Բավարիայի» ղեկավարությունը չի աջակցել իրեն մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կոնֆլիկտային իրավիճակում և դիտարկում է առաջիկա ամռանը Գերմանիայից հեռանալու տարբերակը։
Ֆուտբոլիստին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ՊՍԺ-ն։