Ամերիկացի տաղանդավոր ֆուտբոլիստ Կավան Սալիվանը իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ մակարդակում։
14-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Ֆիլադելֆիայի պահեստային թիմում ամերիկյան ֆուտբոլի երրորդ դիվիզիոնի MLS Next Pro Լիգայի խաղում։
Սալիվանն իր առաջին խաղում գոլային փոխանցում կատարեց, որն իր թիմին 2։1 հաշվով հաղթանակ պարգևեց -Նյու Անգլիայի» երկրորդ թիմի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստն արդեն համաձայնություն ունի պայմանագիր կնքելու «Մանչեսթեր Սիթիի» հետ