Էնդրիկ. «Մի օր «Ռեալում» կխաղամ 9 համարի խաղաշապիկով»

«Պալմեյրասի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը վերհիշել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ ունեցած զրույցը։

«Հիշում եմ, որ մտա հանդերձարան, և Մոդրիչը սկսեց խոսել ինձ հետ։ Նրա 10 համարի մարզաշապիկը կախված էր պահարանից:

Ես դեռ չեմ ժամանել Մադրիդ, ուստի չգիտեմ, բայց հուսով եմ, որ մի օր «Ռեալում» կխաղամ 9 համարով»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում theplayerstribune-ը։

Էնդրիկը «Ռեալ» կտեղափոխվի 2024 թվականի ամռանը։