Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու Լոնդոնի «Արսենալի» գլխավոր կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան միշտ չի հայտնվում է Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում։
«Նա լավ մրցաշրջան է անցկացնում, բայց նաև այնպիսի բաներ է անում խաղադաշտում, որոնք ինձ այնքան էլ դուր չեն գալիս:
Նա սահմանափակ խաղաժամանակ ունի Ֆրանսիայի հավաքականում, քանի որ երբ նա խաղում է, միշտ չէ, որ լավ տեսք ունի»։