«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Արաուխոն հեռանալու է իսպանական ակումբից, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անձամբ հանդիպեց Ռոնալդի հետ և հասկացրեց նրան, որ թիմը հույսը դնում է ուրուգվայցու վրա:
Այս խոսակցությունը ավելացրեց Արաուխոյի վստահությունը, քանի որ նա նախկինում դժգոհ էր թիմի հեռանկարները չհասկանալու պատճառով:
Այժմ, երբ նա իրեն ապագա նախագծի մաս է զգում, պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։