Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» ուժերը։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում։ Խաղերը կկայանան ապրիլի 9-ին և 17-ին։
«Մակարդակը, որով երկու թիմերն էլ խաղում են, շատ բարձր է: Միգուցե նրանք լավագույնն են Եվրոպայում։ Հենց փոքր բաներն են այս հանդիպումներում տարբերություն մտցնում: Երկու թիմերն էլ պետք է ամբողջությամբ կենտրոնացած լինենժ: Փոքր սխալ քայլը կարող է թանկ արժենալ, ինչպես ցույց տվեցին վերջին երկու տարիները:
Տեսնենք, թե երկու թիմերն էլ ինչ վիճակում են մոտենում հանդիպմանը, կունենան վնասվածքներ։ Հիանալի խաղ է լինելու, և ես հույս ունեմ, որ «Սիթին» կհաղթի:
Ինչ վերաբերում է «Ռեալի»՝ Մբապպեի ուժեղացմանը, ապա սպասենք, որ դա տեղի ունենա։ Եթե դա տեղի ունենա, դա լուրջ ուժեղացում կլինի… բայց մեկ ֆուտբոլիստը չի հզորացնում թիմը,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը: