Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերի խաղը։
«Մենք միշտ ցանկանում ենք խաղալ լավագույն խաղացողների դեմ, ինչպիսին է Քայլ Ուոքերը: Նա լավագույն պաշտպանն է, ում երբևէ հանդիպել եմ, մենք միշտ շատ լավ հանդիպումներ ենք ունենում»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Այս մրցաշրջանում 33-ամյա Ուոքերը անցկացրել է 37 հանդիպում, որոնցում կատարել է 3 գոլային փոխանցում։