«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կմնա կատալոնական ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ տեղեկությունների՝ «Բլաուգրանայի» ղեկավարությունը կարծում է, որ ուրուգվայցին թիմի կարևոր մասն է և չի ցանկանում նրան բաց թողնել գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան արդեն ուղիղ կապի մեջ է մտել խաղացողի հետ նոր պայմանագրի շուրջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ֆուտբոլիստի համար առաջարկում է մոտ 90 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 25-ամյա Արաուխոն անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նրա ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։