Կատալոնական «Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն նշել է այն ֆուտբոլիստին, ով իրեն ամենաշատը նյարդայնացնում է։
«Ո՞ր ֆուտբոլիստն է ամենաշատը նյարդայնացնում: Բրունու Ֆերնանդեշը»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Կանսելուն 2023 թվականից վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Բրունու Ֆերնանդեշն իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։