Հայտնի են դարձել 2024 թվականի Կոպա Ամերիկայի բոլոր մասնակիցներն ու խմբերը

Մարտի 24-ի գիշերը որոշվեցին Կոպա Ամերկայի 2024 թվականի վերջին մասնակիցները։

Կանադայի և Կոստա Ռիկայի հավաքականները նվաճեցին վերջին ուղեգրերը։ Կանադացիները հաղթեցին Տրինիդադ և Տոբագոյին (2:0), իսկ կոստառիկացիները՝ Հոնդուրասին (3:1):

Կանադան ընդգրկվեց A խմբում՝ Արգենտինայի, Պերուի և Չիլիի հետ: D խմբում Կոստա Ռիկան կխաղա Բրազիլիայի, Կոլումբիայի և Պարագվայի հետ:

Կոպա Ամերկա 2024․

A խումբ՝ Արգենտինա, Պերու, Չիլի, Կանադա

B խումբ՝ Մեքսիկա, Էկվադոր, Վենեսուելա, Ջամայկա

C խումբ՝ ԱՄՆ, Ուրուգվայ, Պանամա, Բոլիվիա

D խումբ՝ Բրազիլիա, Կոլումբիա, Պարագվայ, Կոստա Ռիկա

Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 20-ից հուլիսի 14-ը ԱՄՆ-ում։