«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Էրիկ տեն Հագին փոխարինելու 9 թեկնածուների

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին փոխարինելու 9 թեկնածուների, հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիների ղեկավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել հոլանդացի մասնագետի ապագայի հետ կապված։

Ակումբը դիտարկում է բազմաթիվ մարզիչների՝ նրանց փոխարինելու համար։

Գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում են՝ Գարեթ Սաութգեյթը, Գրեհեմ Փոթերը, Ռոբերտո Դե Զերբին, Թոմաս Ֆրանկը, Թոմաս Տուխելը, Խուլեն Լոպետեգին, Զինեդին Զիդանը, Ռուբեն Ամորիմը և Յուլիան Նագելսմանը։

54-ամյա Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի հուլիսից։

«Կարմիր սատանաները» 28 հանդիպումներից 47 միավորով 6-րդն են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։