«Ինտերի» սեփականատեր Սթիվեն Չժանը պետք է մարի 320 միլիոն եվրոյի պարտքը չինական շինարարական բանկին, հայտնում է Corriere dello Sport-ը։
Հաղորդվում է, որ Great Matrix Limited-ը, որը վերահսկվում է Zhang’s Suning Holdings-ի կողմից, 255 միլիոն եվրոյի վարկ է վերցրել: Վարկի մարման պարտավորությունները չեն կատարվել։
Հոնկոնգում «Ինտերի» սեփականատիրոջը սպառնում է երեք ամսվա ազատազրկում։ Այնտեղ նա պարտվեց դատավարությանը։
Ա Սերիայի 29 տուրից հետո «Ինտերը» 76 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։