«Ֆիորենտինան» որոշում է կայացրել Թուրինի «Յուվենտուսից» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Արթուր Մելոյի ապագայի վերաբերյալ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ «մանուշակները» չեն կազմակերպի բրազիլացու տրանսֆերը մշտական հիմունքներով 20 միլիոն եվրոյի դիմաց։
Արթուրը ամռանը պետք է վերադառնա «Յուվենտուս», որը կփորձի նոր թիմ գտնել կիսապաշտպանի համար։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։