Կիլիան Մբապպեն չի ցանկանում խոսել իր ապագայի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, որ ոչինչ չունի ասելու իր ապագայի վերաբերյալ։

«Մինչ այժմ ոչինչ չեմ հայտարարել իմ ապագայի մասին, քանի որ հայտարարելու ոչինչ չունեմ։ Ես միշտ ասել եմ, որ երբ հայտարարելու բան ունենամ, տղամարդու պես կասեմ։

Կարծում եմ՝ իմ ապագան կորոշվի Եվրոպայի առաջնությունից առաջ»,- Մբապպեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին, և ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով։