«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է ժամանակակից ֆուտբոլի գլխավոր խնդիրը։ Նրա կարծիքով, հանդիպումների մեծ քանակի պատճառով դրանց որակը նվազում է։
«Խնդիրը հանդիպումների անցկացման մեջ չէ, այլ որակի։ Որակը ընկնում է։ Ինձնից չի կարելի ակնկալել, որ 70 խաղում մեկ կիլոմետր արագ կվազեմ: Պարզապես պետք է հետևեմ խաղային սխեմային: Հենց սա է խաղը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում VG-ն։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։