Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ կցանկանար մի օր աշխատել Պրեմիեր Լիգայում։
«Պրեմիեր Լիգա։ Ես այնտեղ կցանկանայի: Մինչ ՊՍԺ տեղափոխվելը ես բանակցել եմ երկու ակումբների հետ։ Բայց հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Պարի Սեն Ժերմենի» վրա։ Ես սովորում եմ ֆրանսերեն, և սա իմ մոտիվացիաներից մեկն է: Սովորել նրանց լեզուն նշանակում է խորասուզվել նրանց մշակույթի մեջ»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ՊՍԺ-ն գլխավորել է 2023 թվականի հուլիսի սկզբին։ Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը աշխատել է կատալոնական ակումբի հետ, գլխավորել «Ռոման», «Սելտան» և Իսպանիայի ազգային հավաքականը: Այս մրցաշրջանում Լիգա 1-ի 26 տուրից հետո ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ներքին առաջնության հաջորդ խաղում փարիզցիները հյուրընկալվելիս կխաղան «Մարսելի» հետ։