Հինգշաբթի օրը «Transfermarkt» պորտալի էջերում թարմացվել են Իսպանիայի առաջնությունում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների գների պիտակները։
Ամենաթանկը եղել է «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին։ Եթե նախկինում նա գնահատվում էր 1,5 միլիոն եվրո, ապա այժմ՝ 25 միլիոն։ Կուբարսին, ով սկսեց կանոնավոր խաղալ, թանկացավ 1566,7%-ով: Լ
ա Լիգայի ամենաթանկ խաղացողների վարկանիշային աղյուսակում վերջին թարմացման արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է Սամու Օմորոդիոնը։ «Ալավեսի» հարձակվողը թանկացել է 20 միլիոնով և այժմ գնահատվում է 40 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում են Լամին Յամալը (նոր գինը՝ 75 միլիոն եվրո) «Բարսելոնայից» և Բրահիմ Դիասը (35 միլիոն եվրո) «Ռեալից»։ Երկու խաղացողներն էլ թանկացել են 20 միլիոնով։