«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որակազրկվել է Իսպանիայի առաջնության երկու խաղով՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում խաղադաշտից հեռացվելու պատճառով, հայտնում է Sport.es-ը։
Մարտի 17-ին Մադրիդում կայացած Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջում Չավին հեռացվեց խաղադաշտից՝ մրցավարի հետ վիճաբանության համար երկու զգուշացում ստանալուց հետո։
Արդյունքում Չավին որակազրկվել է երկու խաղով՝ նա չի կարողանա տեխնիկական տարածքում ներկա գտնվել «Լաս Պալմասի» ու «Կադիսի» դեմ հանդիպումներին։
Այսպիսով, Չավին խաղադաշտ կվերադառնա Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, որը կկայանա Մադրիդում ապրիլի 21-ին։