L’Equipe հրատարակությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Ամբողջ թոփ-5 վարկանիշը ներկայացնում են «Բավարիայի» ֆուտբոլիստները: Հարձակվող Հարի Քեյնը ստանում է Բունդեսլիգայի ամենաբարձր աշխատավարձը՝ ամսական 2,1 միլիոն եվրո։
Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են դարպասապահ Մանուել Նոյերն ու հարձակվող Թոմաս Մյուլերը (1,66 մլն)։ Չորրորդ և հինգերորդ տեղերը կիսել են մյունխենցիների վինգեր Քինգսլի Կոմանը և Սերժ Գնաբրին (1,42 մլն)։