L’Equipe-ը հրապարակել է Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ստանում է ԱՊԼ-ի ամենաբարձր աշխատավարձը (ամսական 2,02 մլն եվրո)։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է նրա թիմակից Էրլինգ Հոլանդը (1,9 մլն)։ Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն (1,77 մլն)։ Հինգերորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը (1,72 մլն)։