Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորի մասին։
«Վինին յուրօրինակ տղա է։ Հանդերձարանում նա շատ համեստ է։ Առաջին օրերից նա ինձ լավ էր վերաբերվում։ Նա լավ խաղացող է, լավագույններից մեկն է աշխարհում։ Հասկանալի է, որ կան ոլորտներ, որոնք նա կարող է բարելավել։
Նա շատ երիտասարդ է, և մենք բոլորս աջակցում ենք նրան։ Նա ստիպված կլինի դիմակայել բացասական բաներին, և նա պետք է որոշի, թե ինչպես արձագանքել դրանց»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է El Desmarque-ը։