Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը շուտով պետք է խաղադաշտ դուրս գա: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, սպասվում է, որ իսպանացին կվերսկսի մարզումները այս ամսվա վերջին միջազգային ընդմիջման ավարտին։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Տորեսը բաց թողեց «Բարսելոնայի» մի քանի կարևոր հանդիպում, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Նապոլիի» հետ խաղը։ Տորեսը պատրաստ է օգնել իր թիմին մրցաշրջանի վճռորոշ հատվածում։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Տորեսը դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ղեկավարությունը կարող է վաճառել Ֆերանին առաջիկա ամռանը։