Դատարանը որոշել է, որ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը կարող է ազատվել բանտից 1 միլիոն եվրո գրավի դիմաց՝ մինչև բողոքարկումը։
Ինչպես հայտնում է La Vanguardia-ը, գրավի գումարը կվճարի Նեյմարի հայրը, ում օգնությանը է դիմել Ալվեշը։
Նախկինում Նեյմարի ընտանիքն արդեն ֆինանսապես օգնել էր Դանի Ալվեշին՝ վճարելով 150 հազար եվրո, որը դատարանը որոշել էր որպես փոխհատուցում մեղադրողին։ Բացի այդ, Նեյմարի հայրն օգնել է Ալվեշին փաստաբան գտնել։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեշը չորսուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել բռնաբարության համար։ «Բարսելոնայի» նախկին խաղացողը բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ։