Տոնի Կրոսը հայտնել է, թե արդյոք կհեռանա Գերմանիայի հավաքականից EURO-2024-ից հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կհեռանա Գերմանիայի հավաքականից 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։

«Ես չեմ մտածել այդ մասին: Շատ բաներ, որոնք կլինեն Եվրոպայի առաջնությունից հետո, պարզ չեն։ Ես դեռևս ակումբային պայմանագիր չունեմ հաջորդ մրցաշրջանի համար։ Սկզբում ես պետք է լուծեմ խնդիրը»,- Կրոսի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։