«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում», ամռանը կվերադառնա մանչեսթերյան ակումբ, հայտնում է GiveMeSport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել 28-ամյա կիսապաշտպանի հետ։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, վարձավճարը «Վեսթ Հեմին» արժեցել է 7 միլիոն եվրո: Ֆիլիպսն այս մրցաշրջանում 8 հանդիպում է անցկացրել «Մուրճերի» կազմում: