«Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն խոսել է ակումբի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։
«Գործող պայմանագիրը ներառում է ավտոմատ երկարաձգման տարբերակ։ Եթե այս մրցաշրջանում նա մասնակցի հանդիպումների 70%-ին, ապա ակումբը կակտիվացնի այս կետը։
Սակայն այս երկարաձգումը նախատեսված է 1 տարով, ուստի մենք արդեն բանակցություններ ենք վարում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ալեքսին այստեղ դուր է գալիս, նա ցանկանում է մնալ»,- Պաստորելոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։