«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն նյարդայնացնում է, որ Կիլիան Մբապպեն հեռանալու է ՊՍԺ-ից։
«Ինձ չի հետաքրքրում։ Նա այլեւս չի խաղա ՊՍԺ-ում, դա նշանակություն չի ունենա։
Նա երեք անգամ գոլ խփեց մեր դարպասը, որոնցից երկուսը մենք մեզ թույլ տվեցինք խփել: Մենք գիտենք, որ երբ նրան ժամանակ ենք տալիս մտածելու, նա բավական տաղանդ ունի պահն իրացնելու համար։ Նա օգտագործում էր այն»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 18-ին, կայացել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Մոնպելյեն» ու ՊՍԺ-ն։ Խաղը կայացել է «Ստադ դե լա Մոսոն» մարզադաշտում։ Հանդիպմանը հյուրերը հաղթեցին 6։2 հաշվով, իսկ Կիլիան Մբապպեն միանգամից երեք գոլ խփեց։
ՊՍԺ-ն առաջին տեղում է Լիգա 1-ի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 26 խաղում վաստակել է 59 միավոր։ «Մոնպելյեն» 26 միավորով 14-րդ տեղում է: