«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ չի ծրագրում դիտել մարտին կայանալիք ազգային հավաքականների հանդիպումները նույնիսկ իր ֆուտբոլիստների մասնակցությամբ։
«Այս ընթացքում չեմ մնա Մանչեսթերում։ Ես կգնամ Բարսելոնա։
Ես չեմ դիտելու հանդիպումները։ Ես ուզում եմ հանգստանալ։ Այնուհետև կտեսնենք, թե որ ֆուտբոլիստները կհաղթահարեն ուսումնամարզական հավաքը: Հուսով եմ, որ վնասվածքներ չեն լինի։ Երբեմն դժվար է լինում ֆուտբոլիստներին ընկերական խաղերի ուղարկել մրցաշրջանի ամենաթեժ պահին: Բայց օրացույցը օրացույց է»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարտի 31-ին «Սիթին» կխաղա ԱՊԼ-ի առաջատարներից մեկի՝ «Արսենալի» հետ, որը մեկ միավորով գերազանցում է «քաղաքայիններին»։