Պորտուգալիայի հավաքականը ներկայացրել է համազգեստի երկու հավաքածու Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար, որը կանցկացվի Գերմանիայում այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Պորտուգալացու տեխնիկական հովանավորն է Nike-ը։
Եվրո 2024-ը Եվրոպայի առաջնության 17-րդ խաղարկությունն է, ֆուտբոլային մրցաշար, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների միջև։ Հիշեցնենք, որ Պորտուգալիան F խմբում խաղալու է Չեխիայի և Թուրքիայի հավաքականների, ինչպես նաև փլեյ-օֆֆի C ուղու հաղթողի հետ (Հունաստան / Ղազախստան / Լյուքսեմբուրգ / Վրաստան): Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է։
2016 թվականին Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչ խաղում լրացուցիչ ժամանակում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն ու դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող։ Հանդիպումը կայացավ Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփել է հարձակվող Էդերը։ 2019 թվականին պորտուգալացին դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հաղթող։